Միջազգային գիտագործնական համաժողով
Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ ՆԳՆ Կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Գ․ Մարուքյանը և նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Լ․ Թասալյանը մասնակցեցին ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կողմից կազմակերպված «Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային հեռավար գիտագործնական համաժողովին։ Կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախտանի և մի շարք այլ երկրներից ներկայացուցիչներ։ Համաժողովը նվիրված էր քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրներին։
Կրթահամալիրի ակադեմիայի ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով՝ քննարկման առարկա դարձնելով համապատասխան ոլորտներում իրենց կողմից ներկայացված խնդիրները։ Ելույթներից հետո շնորհակալություն հայտնելով մասնակցության և հետաքրքիր զեկույցներով հանդես գալու համար՝ կազմակերպիչներն անդրադարձան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի երկարամյա համագործակցությանը, որի շրջանակներում կազմակերպվող տարբեր գիտական միջոցառումներում կրթահամալիրի ներկայացուցիչները, մշտապես ակտիվորեն ներգրավվելով, հանդես են գալիս հետաքրքիր զեկույցներով։