Վերադառնալ
12.02.2024

Կրթահամալիրի խորհրդի և գիտական խորհրդի 2024 թվականի անդրանիկ նիստերը

Կրթահամալիրի խորհրդի և գիտական խորհրդի 2024 թվականի անդրանիկ նիստերը

   Փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2024 թվականի 1-ին նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ՀՀ ներքին գործերի նախարարի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներից 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի համար ակադեմիայի երեք և քոլեջի չորս սովորողի համար պահպանել նախորդ կիսամյակում տրամադրվող կրթաթոշակը, քանի որ վերջիններիս նախորդ կիսամյակի ուսումնառության արդյունքներն ամփոփվել են գերազանց առաջադիմությամբ:

   Լրացումներ կատարվեցին «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգ»-ում և «ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստման գործընթացի կազմակերպման կարգ»-ում, որտեղ ամրագրվեցին քրեկան ոստիկանության մասնագիտությամբ սովորողներին վերաբերող մի շարք կետեր:

   Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը հաստատեց «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման եվ դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների եվ դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգը, նույն կրթական ծրագրով ուսումնական պլանը:

   Օրակարգային հարցերի շարքում նորույթ էր համարվում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Քրեական ոստիկան» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, ավագ եվ միջին խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների վերապատրաստման ընթացքում դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգը և նույն կրթական ծրագրով նախատեսված ուսումնական պլանը: Հարկ է նշել, որ նշված կրթական ծրագրով մասնագետի պատրաստման գործընթացը բոլորովին վերջերս է ներդրվել կրթահամալիրում: Նշված երկու փաստաթղթերը հաստատվեցին գիտական խորհրդի կողմից, որի հիման վրա այսուհետ կրթահամալիրը կպատրաստի քրեական ոստիկանության համար համապատասխան մասնագետներ:

   Գիտական խորհրդը որոշեց բավարարել նախկինում  վճարովի հիմունքներով սովորած և տարբեր պատճառներով Կրթահամալիրից ազատված հինգ և հեռակա ուսուցման ֆակուլտետի չորս ուսանողի կողմից վերականգնման համար ներկայացված դիմումները:

   Գիտական խորհրդի նիստին հաջորդեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի խորհրդի նիստը՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանի նախագահությամբ:

   Քննարկվեց և ամփոփովեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի՝ 2023թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։

   Զեկուցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Մալխասյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Բաբախանյանը, ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Սուքիասյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Մնացականյանը, վերապատրաստման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ.Թադևոսյանը, կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության մայոր Տ.Խաչատրյանը, Կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Գալոյանը, Կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և տնտեսական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հ.Մարգարյանը։

         Զեկույցների ավարտից հետո ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանի առաջադրած հարցերին ստորաբաժանումների ղեկավարներից յուրաքանչյուրը տվեց իր ոլորտին վերաբերող պատասխանները:

    Կրթահամալիրի խորհուրդը որոշեց 2023 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ  կրթահամալիրի ստորաբաժանումների կատարած աշխատանքները գնահատել  «լավ»: