Վերադառնալ
18.04.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

   2024 թվականի ապրիլի 18-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։       

   Իգական սեռի դիմորդների համար նախապես հայտարարվել էր 140 տեղ, սակայն ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցի փուլում դրական եզրակացություն են ստացել իգական սեռի 35 դիմորդներ, որոնցից՝

1)      Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հայտով՝ 20 դիմորդ,

2)     Երևան քաղաքի վարչության հայտով՝  4 դիմորդ,

3)     Շիրակի մարզի հայտով՝ 2 դիմորդ,

4)     Լոռու մարզի հայտով՝ 0 դիմորդ,

5)     Տավուշի մարզի հայտով՝ 1 դիմորդ,

6)     Գեղարքունիքի մարզի հայտով՝ 0 դիմորդ,

7)     Կոտայքի մարզի հայտով՝ 1 դիմորդ,

8)     Արագածոտնի մարզի հայտով՝ 0 դիմորդ,

9)     Վայոց ձորի մարզի հայտով՝ 1 դիմորդ,

10)   Սյունիքի մարզի հայտով՝ 0 դիմորդ,

11)    Արարատի՝ մարզի հայտով 2 դիմորդ,  

12)   Արմավիրի մարզի հայտով՝ 4 դիմորդ: 

         Հաշվի առնելով այդ հանգամանքը, և հիմք ընդունելով ՀՀ ներքին գործերի նախարարին 17.04.2024թ. ուղղված զեկուցագրի հիման վրա տրված թույլտվությունը, իգական սեռի դիմորդների համար հայտարարված և թափուր մնացած 105 տեղերը հատկացվել են համապատասխան մարզերի արական սեռի դիմորդների համար:

         Տեղերի վերաբաշխման արդյունքում 700 տեղերի վերջնական ընդհանուր թվի բացվածքը (ըստ մարզերի և դիմորդների սեռի) հետևյալն է՝ 

1)    236 տեղը քրեական ոստիկանության գլխավոր վարչության համար (216 տեղը արական սեռի, իսկ  20 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),   

2)    148 տեղը Երևան քաղաքի վարչության համար (144 տեղը արական սեռի, իսկ  4 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),   

3)    37 տեղը Շիրակի մարզի համար (35 տեղը արական սեռի, իսկ  2 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),   

4)    43 տեղը Լոռու մարզի համար (43 տեղը արական սեռի դիմորդների համար),    

5)   25 տեղը Տավուշի մարզի համար (24 տեղը արական սեռի, իսկ  1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),    

6)    32 տեղը Գեղարքունիքի մարզի համար (32 տեղը արական սեռի դիմորդների համար),    

7)    43 տեղը Կոտայքի մարզի համար (42 տեղը արական սեռի, իսկ  1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),    

8)    25 տեղը Արագածոտնի մարզի համար (25 տեղը արական սեռի իմորդների համար),    

9)    15 տեղը Վայոց ձորի մարզի համար (14 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

10)  32 տեղը Սյունիքի մարզի համար (32 տեղը արական սեռի դիմորդների համար),

11)   32 տեղը Արարատի մարզի համար (30 տեղը արական սեռի, իսկ  2 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),  

12) 32 տեղը Արմավիրի մարզի համար (28 տեղը արական սեռի, իսկ  4 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար):

         Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցից դրական եզրակացություն է ստացել 601 դիմորդ, որոնցից 566-ը արական սեռի, իսկ 35-ը՝ իգական սեռի դիմորդներ են:

   Իգական սեռի բոլոր 35 դիմորդները համալրել են համապատասխան մրցութային տեղերը:

   Արական սեռի 566 դիմորդներից ըստ իրենց հայտերի և հավաքած միավորների համապատասխան մրցութային տեղերը առաջին հայտով համալրել են 514 դիմորդներ, մնացած 52 դիմորդներն իրենց հավաքած միավորներով չեն անցել իրենց նշած առաջին հայտով տեղերի մրցույթով:   

   Միևնույն ժամանակ, առաջին հայտով տեղերի մրցույթը ամփոփելու արդյունքում թափուր է մնացել 151 տեղ, որից՝

1)     78 տեղը Երևան քաղաքի վարչության համար,   

2)    5 տեղը Շիրակի մարզի համար,   

3)    16 տեղը Լոռու մարզի համար,    

4)   9 տեղը Տավուշի մարզի համար,    

5)    14 տեղը Գեղարքունիքի մարզի համար,     

6)    4 տեղը Արագածոտնի մարզի համար,    

7)    8 տեղը Վայոց ձորի մարզի համար,

8)    11 տեղը Սյունիքի մարզի համար,

9)    6 տեղը Արարատի մարզի համար :

   Իրենց նշած առաջին հայտով տեղերի մրցույթով չանցած արական սեռի 52 դիմորդներից 45-ը անցել են իրենց նշած երկրորդ հայտով տեղերի մրցույթով :

   Արդյունքում, արական սեռի 7 դիմորդներ իրենց հավաքած միավորներով չեն անցել իրենց նշած ոչ առաջին և ոչ էլ երկրորդ հայտով:  

   Միևնույն ժամանակ, առաջին և երկրորդ հայտերով տեղերի մրցույթի ամփոփման արդյունքում թափուր է մնացել 106 տեղ, որից՝

1)      39 տեղը Երևան քաղաքի վարչության համար,   

2)    4  տեղը Շիրակի մարզի համար,   

3)    16 տեղը Լոռու մարզի համար,    

4)   9 տեղը Տավուշի մարզի համար,    

5)    14  տեղը Գեղարքունիքի մարզի համար,     

6)    8  տեղը Վայոց ձորի մարզի համար,

7)    11  տեղը Սյունիքի մարզի համար,

8)    5  տեղը Արարատի մարզի համար :

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

   ՀՀ ներքին գործերի նախարարի 05.01.2024թ. թիվ 3-Լ հրամանի 3-րդ հավելվածի 23-րդ կետի պահանջների համաձայն՝ մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

   Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է ապրիլի 19-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։

   Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:     

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

   Հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած առաջին և երկրորդ հայտերով մրցույթով չանցած  7 դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ 106 թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:      

   Լրացուցիչ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող դիմորդները (ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող, այնպես էլ՝ ոստիկանության ծառայող հանդիսացող) պետք է ապրիլի 19-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ դիմումը տեղում գրելու համար։   

   Լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումների հիման վրա ընդունող հանձնաժողովը կամփոփի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները, և թափուր տեղերը կհամալրեն ընդհանուր մրցույթով չանցած այն դիմորդները, ովքեր ունեն առավել բարձր միավորներ:

   Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքում: