Նորություններ
ՎերադառնալԴանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաները կրթահամալիրում
2017 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանի ուղեկցությամբ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաները հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարինե Կիրակոսյանը, ով ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:
Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում, խոնարհվեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Այցելեցին ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը:
Միջոցառման ավարտին Կ.Կիրակոսյանը և ոստիկանության վետերանները կարևորեցին նման հանդիպումները, որոնք էլ ավելի կամրապնդեն համագործակցությունը ոստիկանության և հանրակրթական դպրոցների միջև՝ ստեղծելով վստահության մթնոլորտ ոստիկանների նկատմամբ: