Նորություններ

Վերադառնալ
12.04.2018

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում

ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի անվճար ուսուցման 3-րդ  կուրսի սովորողների «Ոստիկանության վարչական գործունեություն» առարկայի գործնական  պարապմունքը «Ոստիկանության ստորաբաժանումների հերթապահ մասերի գործունեության կազմակերպումը» թեմայի շրջանակում  սույն թվականի ապրիլի 12-ին. անցկացվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում:   Գործնական պարապմունքի ընթացքում սովորողները մասնակցեցին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության մասնակցող ուժերի և միջոցների օպերատիվ կառավարման, հանցագործությունների և պատահարների մասին ստացվող հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և օպերատիվ հաղորդագրության կազմման, «տաք հետքերով»  հանցագործության բացահայտման կազմակերպման գործնթացին: Ծանոթացան հերթափոխի պարտականություններին օպերատիվ իրադրության մասին տեղեկատվության հավաքման և վերլուծության, հերթապահ մասում ստացված հաղորդումները համապատասխան մատյաններում հաշվառման կարգի  հետ: