Կրթահամալիրի դասախոսները վերապատրաստվել են մասնագիտական էթիկայի և բարեվարքության թեմաներով
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դասախոսների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված ոստիկանության ծառայողների մասնագիտական էթիկայի և բարեվարքության հարցերին։
Դասընթացն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։
Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել շահերի բախման իրավիճակների կառավարմանը, նվերների ընդունման, գնահատման, հաշվառման և հանձնման առանձնահատկություններին, անհամատեղելիության պահանջներին և այլ սահմանափակումներին, հանրային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով հաղորդակցությանը, հարգալից վերաբերմունքի և ծառայողական շփման էթիկային, խտրականության կանխարգելմանը, անձնական տվյալների և գաղտնիության պահպանմանը, ազդարարման հիմունքներին ու պաշտպանված հաղորդման մեխանիզմներին։
ՄԱԾԶ փորձագետները Կրթահամալիրի դասախոսներին ներկայացրել են նաև այս թեմաների դասավանդման մեթոդաբանական առանձնահատկությունները՝ մեծահասակների կրթության սկզբունքների համատեքստում։
Դասընթացի շրջանակում ներկայացված թեմաները կներառվեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների 2027 թվականի տարեկան վերապատրաստումների առարկայական թեմատիկ պլաններում և կներդրվեն Կրթահամալիրի ուսումնական գործընթացում։
