Վերադառնալ
30.09.2021

Բաց դաս՝ նվիրված ԱՊՀ-ի կազմավորման 30-ամյակին

Բաց դաս՝ նվիրված ԱՊՀ-ի կազմավորման 30-ամյակին

     2021թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսում անցկացվեց ԱՊՀ-ի կազմավորման 30-ամյակին նվիրված բաց դաս՝ համաձայն ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 2020թ. հոկտեմբերի 21-ի նիստում կայացված որոշման:

Միջոցառման նախաձեռնությունը լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հայրապետյանինն էր: Դասը մշակեց և վարեց լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մ. Առաքելյանը: Քննարկումն անցկացրեց հրավիրված դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Ռ. Սահակյանը: Դասին ներկա էր ՀՀ ոստիկանության քոլեջի ֆակուլտետի պետ, ոստիկանության կապիտան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վ. Սայադյանը։

Բաց դասին ներկայացվեցին ԱՊՀ-ի ստեղծման պատմությունը, կառույցի գործառույթները, դրոշը, նախաձեռնությունները և Հայաստանի դերը ԱՊՀ-ի կազմում: Ուսումնական գործընթացն իրականացվեց բացատրության, էլեկտրոնային նյութերի ցուցադրության, խմբային աշխատանքի և քննարկում-բանավեճի միջոցով: Սովորողները հանդես եկան ԱՊՀ-ի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններով, ապա՝ քննարկման փուլում բազմաթիվ հարցեր ուղղեցին պատմական գիտությունների դոկտոր Ռ. Սահակյանին:

Միջոցառումը բավականին ուսուցողական էր և նպաստեց սովորողների ընդհանուր զարգացմանը: Ոստիկանության կապիտան Վ. Սայադյանը բարձր գնահատեց բաց դասի անցկացումը՝ ընդգծելով նման միջոցառումների դերը բազմագիտակ ոստիկանի կերտման գործում: