Վերադառնալ
10.04.2023

«Մարդու արտաքին պատկերի մասին կրիմինալիստիկական ուսմունքը» թեմայով դասախոսություն

«Մարդու արտաքին պատկերի մասին կրիմինալիստիկական ուսմունքը» թեմայով դասախոսություն

   Ապրիլի 10-ին Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի «Կրիմինալիստիկա» առարկայի «Մարդու արտաքին պատկերի մասին կրիմինալիստիկական ուսմունքը» թեմայով նախատեսված դասախոսությունն անցկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Օպերատիվ հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Աբրահամյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Օպերատիվ հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության Օպերատիվ հետախուզական տեղեկատվության անվտանգության և վերահսկողության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Վ. Սարգսյանը։

Ներկայացվեց ուսումնասիրվող թեմայի նշանակությունը հանցագործությունների բացահայտման գործընթացում, արտաքին հատկանիշներով անձի նույնացման առանձնահատկությունները, համակարգչային ծրագրերի ներգրավվածությունն ու նշանակությունն այդ գործընթացում, դրանց աշխատանքի սկզբունքները: Ինտերակտիվ մեթոդով դասախոսությունը սովորողներին հնարավորություն տվեց տալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: