Վերադառնալ
28.11.2024

Կրթահամալիրի սովորողները մասնակցեցին առցանց դասախոսության

Կրթահամալիրի սովորողները մասնակցեցին առցանց դասախոսության

Նոյեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի միջև 2024 թվականի աշխատանքային պլանով նախատեսված «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ սեփականության օրինականացման (լվացում) քննության մեթոդաբանությունը» թեմայով դասախոսությունը, որին մասնակցեցին Կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորողները։ Դասախոսությունն անցկացրեց ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, դոցենտ, ոստիկանության գնդապետ Օլեգ Սուռովը։

Բանախոսը նշված թեմայի վերաբերյալ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության փորձը, օրենսդրական կարգավորումները և վիճակագրությունը, ինչպես նաև զուգահեռներ անցկացրեց այլ երկրներում գործող, ոլորտը կարգավորող իրավական լուծումների միջև։

Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկման ձևաչափով, որի ընթացքում սովորողների բազմաթիվ հարցերին Օ․ Սուռովը սպառիչ պատասխաններ տվեց։