Վերադառնալ
29.04.2024

Մարդու իրավունքների վերաբերյալ դասընթաց ապագա պարեկային ծառայողների համար

Մարդու իրավունքների վերաբերյալ դասընթաց ապագա պարեկային ծառայողների համար

   2024 թվականի ապրիլի 26-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցում անցնող սովորողների համար նախատեսված՝ մարդու իրավունքների վերաբերյալ եռօրյա դասընթացը:

   Դասընթացն անցկացվելու է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ազգային և միջազգային փորձագետների կողմից` ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի հետ համագործակցությամբ:

   Դասընթացի նպատակն է ապագա պարեկային ծառայողներին փոխանցել գիտելիքներ մարդու իրավունքների, դրանց պաշտպանության միջազգային ստանդարտների, ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների սահմանափակման հիմքերի և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ: