Վերադառնալ
02.04.2021

Դասը վարում է ոստիկանը

Դասը վարում է ոստիկանը

Մարտի 30-ին Երևանի հ.181 հիմնական դպրոցում դասաժամը տարբերվում էր մյուսներից․ դասը վարում էր ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի ՈՏՊ ամբիոնի ասիստենտ, ոստիկանության կապիտան Անահիտ Տոնիկյանը։ Բաց դասի թեման էր «ՀՀ ֊ում հնարավոր արտակարգ իրավիճակները»։

Դասի ընթացքում երեխաները հարցեր հնչեցրին հատկապես երկրաշարժի ընթացքում պաշտպանություն, ինչպես նաև  համաճարակային իրավիճակում բնականոն կյանքը ճիշտ կազմակերպելու և հիգիենայի կանոնները պատշաճ և կանոնավոր կատարելու կարևորության մասին։ 

Հատկանշական էր դպրոցականների հետաքրքրվածությունն ու իրազեկված լինելու փաստը, ինչպես նաև նոր գիտելիքներ ստանալու մղումը հատկապես առաջին օգնություն թեմայով, ինչը շատ կարևոր է սեյսմիկ ակտիվ գոտում ապրելու դեպքում։

Զանգը հնչեց, դասն ավարտվեց․ ակտիվ քննարկումններն ու հետաքրքիր պատմությունները` հաջորդ ժամին։