Նորություններ

Վերադառնալ
17.04.2018

Դասը վարում է գեներալը

Դասը վարում է գեներալը

2018թ. ապրիլի 16-ը կրկնակի տոն էր ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առաջին կուրսեցիների համար. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տոնում էր իր 100-ամյա հոբելյանը, և դասն անձամբ վարում էր կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:

Պարոն Վարյանը նախ շնորհավորեց սովորողներին Ոստիկանության տոնի կապակցությամբ, խորհուրդ տվեց զինվել գիտելիքներով և հետագայում ոստիկանության շարքերը համալրել բանիմաց և գրագետ կադրերով: Այնուհետև նա սիրով պատասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին, իսկ սովորողներին շա՜տ հարցեր էին հետաքրքրում.

  • Ինչո՞ւ պարոն Վարյանը ընտրեց հենց ոստիկանի մասնագիտությունը:
  • Ո՞րն է եղել  ծառայության իր ամենածանր օրը:
  • Ի՞նչ զավեշտալի դեպքեր են եղել ծառայության ընթացքում:
  • Ի՞նչ տարբերություն կա սովետական միլիցիայի և այսօրվա ոստիկանության միջև:
  • Ինչպե՞ս է պարոն գեներալը պատկերացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ապագան:
  • Որպես փորձառու և երկար ճանապարհ անցած սպա՝ ի՞նչ խորհուրդ կտա իրենց՝ ապագա ոստիկաններին, և նմանատիպ շատ հարցեր:

     Սովորողները շնորհակալություն հայտնեցին կրթահամալիրի պետին անմիջական և հետաքրքիր զրույցի համար:

   Տարիներ կանցնեն, սաներից յուրաքանչյուրը իր տեղը կգտնի ոստիկանության մեծ ընտանիքում, նրանք կկերտեն իրենց ուրույն կենսագրությունը՝ դժվարություններով ու անակնկալներով լի, բայց հոգիներում դեռ երկար կարձագանքի այն ուսանելի դասը, որը վարում էր կրթահամալիրի պետ, կյանքի փառահեղ ուղի անցած գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: