Նորություններ

Վերադառնալ
03.10.2016

«Մարդկանց թրաֆիգինգի դեմ պայքար» թեմայով դասընթաց կրթահամալիրում

«Մարդկանց թրաֆիգինգի դեմ պայքար» թեմայով դասընթաց կրթահամալիրում

Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 26-ից 29-ը Լեհաստանի ՆԳՆ փորձագետներ, մայոր Միխալ Գժելեցը, կապիտան Յարոսլավ Կոնջյեկը և ենթասպա Պյոտր Կուբիակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացրեցին «Մարդկանց թրաֆիգինգի դեմ պայքար» թեմայով դասընթաց:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով Եվրոպական երկրների հետ ոստիկանական փոխհամագործակցությունը՝ նա հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները արդյունավետ և կիրառելի կլինեն ամենօրյա աշխատանքում:  

ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ, Նորայր Աբգարյանը ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան երկրների ոստիկանական համագործակցության զարգացմանը, հատկապես` անդրազգային հանցագործության դեմ պայքարում:

Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: