Դասընթաց ՝ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարն իրավապահ մարմիններում» թեմայով
Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի կողմից կազմակերպված «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարն իրավապահ մարմիններում» թեմայով դասընթաց։
Բացման խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը։ Ողջունելով փորձագետներին և դասընթացի մասնակիցներին՝ նա նշեց, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը բարձր է գնահատում ոստիկանության և ԵԱՀԿ-ի միջև առկա համագործակցությունը, և հույս հայտնեց, որ այն կնպաստի ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
Դասընթացը վարում էին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի հարցերով խորհրդական Վիկտոր Կունդրակը, Բելգիայի ոստիկանության սպա, դասընթացավար Կրիստոֆ Դե Բուսերը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից սերտիֆիկացված դասընթացավար Հասմիկ Պետրոսյանը։
Եռօրյա դասընթացի ընթացքում ոստիկանության ծառայողները ծանոթացան ատելության դեմ պայքարի արտասահմանյան փորձին, քննության ընթացակարգերին և ուսումնասիրեցին ՀՀ-ում գրանցված նմանօրինակ դեպքերի մանրամասները։ Վերապատրաստման վերջին օրը բոլոր մասնակիցներին սերտիֆիկատներ հանձնվեցին։