Նորություններ
Վերադառնալ«Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն» թեմայով դասընթաց կրթահամալիրում
2018թ. հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկին: Հյուրին ողջունեց և մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը: Դասընթացավարը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար ներկայացրեց “Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն” թեմայով պրեզենտացիան:
Բ.Բալդուկը ներկայացրեց Ֆրանսիայի իրավապահ մարմինների փորձը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և դրա կանխարգելման վերաբերյալ, թմրամիջոցների փոխադրման եղանակների, դրանց տարանցիկ ուղիների մասին: Քննարկվեցին այն բոլոր թմրամիջոցների տեսակների և դրանց պրեկուրսորները, որոնք առավել տարածում ունեն Հայաստանում և սահամանակից տարածաշրջանային երկրներում, ինչպես նաև Եվրոպայում:
Հանդիպման ավարտին փորձագետը հայտնեց իր պատրաստակամությունը` համագործակցելու հայ իրավապահների հետ գործնական միջոցառումներ իրականացնելու նպատակով: