Նորություններ
Վերադառնալ«Ամբոխի ժողովրդավարական կառավարում» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
2017թ. հայ-ֆրասիական գործողությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 13-ից 17-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է «Ամբոխի ժողովրդավարական կառավարում» թեմայով դասընթաց: Դասընթացի մեկնարկին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ողջունեց մասնակիցներին և կարևորելով թեմայի արդիականությունը՝ ընդգծեց փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Դասընթացը վարում են Անվտանգության հանրապետական ընկերակցության փորձագետներ՝ փոքր ընկերակցության ղեկավար պարոն Բրունո Քոթը և ոստիկանության բրիգադիր Պարոն Ստեֆան Բողպեղը: Դասընթացին մասնակցում են ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների և կրթահամալիրի 16 ծառայողներ: Հնգօրյա դասընթացի ընթացքում փորձագետները ներկայացնելու են ամբոխների կառավարմանը վերաբերող եվրոպական երկրների առաջադեմ փորձը, օրենսդրությունը և ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքը տվյալ ուղղությամբ, իսկ դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում կոնկրետ օրինակներով քննարկելու բարձրացված խնդիրները և ներկայացնելու գործընթացներն ավելի առարկայական ու արդյունավետ դարձնելու իրենց պատկերացումները։ Դասընթացն անցկացվում է կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: