Նորություններ

Վերադառնալ
08.10.2018

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սաները մասնակցեցին քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված մրցույթ-դատախաղին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սաները մասնակցեցին քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված մրցույթ-դատախաղին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը սույն թվականի հուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված մրցույթ-դատախաղին:

Կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմի կազմում ընդգրկված էին ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ կուրսի սովորողներ Լիդիա Մանուկյանը, Մարիամ Ղազարյանը, Լյուբա Չախալյանը և իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորող Հայկ Խաչատրյանը (թիմի մարզիչ` քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյան): 

Դատախաղի գրավոր փուլին մասնակցած 9 թիմերի շարքում կրթահամալիրի թիմը զբաղեցրել էր 3-րդ տեղը և լավագույն 6 թիմերի շարքում անցել դատախաղի բանավոր փուլ, որն անցկացվեց Աղվերանում հոկտեմբերի 5-ից 7-ը: Դատախաղի բանավոր փուլում հաղթող ճանաչվեց «ԵՊՀ-1»  թիմը:   

Կրթահամալիրի թիմի անդամ, իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի սովորող ոստիկանության ավագ սերժանտ Հայկ Խաչատրյանն արժանացավ ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից սահմանված «Լավագույն հռետոր»  հատուկ մրցանակի: