Վերադառնալ
26.11.2024

Դատախաղ Կրթահամալիրի սովորողների միջև

Դատախաղ Կրթահամալիրի սովորողների միջև

Սույն թվականի նոյեմբերի 22-ին ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը կազմակերպել էր դատախաղ մրցույթ, որին մասնակցում էին առկա վճարովի 3-րդ կուրսի 2-րդ խումբը և առկա անվճար 3-րդ կուրսը։ Որպես դատախաղի բանավոր մրցափուլի արբիտր՝ հրավիրվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սոնա Հարությունյանը։ Դատախաղի սկզբում ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գ․ Մարուքյանը ողջունեց ներկաներին, որից հետո թիմերն անցան բանավոր մրցափուլին։ Թիմերի ներկայացրած գրավոր աշխատանքները նախապես գնահատվել էին։ Դատախաղի ավարտին լավագույն գրավոր աշխատանք ներկայացրած թիմ ճանաչվեց առկա անվճար 3-րդ կուրսը՝ թիմի ավագ Արա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Լավագույն բանախոս ճանաչվեց առկա վճարովի 3-րդ կուրսի 2-րդ խմբի սովորող Դավիթ Գրիգորյանը, իսկ բանավոր մրցափուլում հաղթեց առկա անվճար 3-րդ կուրսը։  

Խաղի ավարտին թիմերը նաև մրցանակներ ստացան։