Վերադառնալ
28.11.2023

Դատախաղ-մրցույթ

Դատախաղ-մրցույթ

   Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ Կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Գայանե Մարուքյանի և նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Լուսինե Թասալյանի կողմից կազմակերպվել էր պայմանագրային իրավունքի դատախաղ-մրցույթ, որին մասնակցում էին Ակադեմիայի առկա վճարովի երրորդ կուրսի թիմը՝ Մելսիդա Ավետիսյանի, Ավետ Ավետիսյանի, Աստղիկ Ավետիսյանի, Մարիամ Բաբայանի, Հարություն Խաչատրյանի և Նվեր Ստեփանյանի կազմով, և  Ակադեմիայի առկա անվճար երրորդ կուրսի թիմը՝ Նաիրի Զիլաբյանի, Լուիզա Խաչատրյանի, Լամարա Մկրտչյանի, Ժաննա Տեփանոսյանի և Սյուզաննա Սարուխանյանի կազմով։ Դատախաղը վարում էր  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Հասմիկ  Ջալալյանը։

   Դատախաղին ներկա էին ՀՀ ՆԳՆ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, Ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ  Գրիգորյանը և  Ակադեմիայի պետի տեղակալ Արտակ Հովհաննիսյանը։

   Գայանե Մարուքյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց  հյուրերին  և դատավորին` հրավերն ընդունելու և ներկա գտնվելու համար։ Այնուհետ Լուսինե Թասալյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կանոնները,  որից հետո սկսեց բուն դատախաղը։ Թիմերի ավագներ Մելսիդա Ավետիսյանի և Նաիրի Զիլաբյանի միջև անցկացված վիճակահանությամբ որոշվեցին համապատասխանաբար առաջին մրցափուլի հայցվոր և պատասխանող կողմերը, որից հետո թիմերն անցան հայցի և պատասխանի ներկայացմանը։ 

   Դատախաղի ավարտին կատարված գնահատման արդյունքում լավագույն գրավոր աշխատանք անվանակարգում հաղթող թիմ ճանաչվեց առկա անվճար երրորդ կուրսի թիմը՝ ավագ Նարիր Զիլաբյանի գլխավորությամբ։

   Բանավոր փուլում լավագույնս հանդես եկավ առկա վճարովի երրորդ կուրսի թիմը՝ թիմի ավագ Մելսիդա Ավետիսյանի գլխավորությամբ։

   Լավագույն բանախոս անվանակարգում  հաղթող ճանաչվեց առկա վճարովի երրորդ կուրսի ուսանող Ավետ Ավետիսյանը։