Վերադառնալ
29.09.2022

Հայտարարություն

Հայտարարություն

Ընդունելությունը կազմակերպվում է հարցազրույցի միջոցով: Նախընտրությունը կտրվի այն սովորողներին, ովքեր կարող են և պատրաստ են.

-           առաջարկել բանավեճի համար արդիական թեմաներ, գտնել դրանց վերաբերյալ նյութեր և փաստեր, կազմել և ունենալ տեսակետ կոնկրետ թեմայի շուրջ,

-           բանավիճել և տեղյակ լինել բանավիճելու կանոներին և մշակույթին,

-           լինել համարձակ կարծիքներում, փորձել դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել մտքերը,

-           ընդունել դիմացինի կարծիքը և բանավեճը թողնել բանավեճի ակումբում,

-           հանդես գալ ամենատարբեր նախաձեռնություններով և առաջարկություններով, և մասնակցել դրանց իրականացման աշխատանքներին:  

 

Ակումբի սովորողներ ընտրվում են Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության  ֆակուլտետի անվճար և վճարովի ուսուցման կուրսերի, ինչպես նաև քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի սովորողներից:

Հարցազրույցի միջոցով ընտրված սովորողների հետ անցկացվելու են հատուկ ուսումնական դասընթացներ՝ առնվազն երկու շաբաթ տևողությամբ, որոնց նպատակն է սովորողներին ծանոթացնել Ակումբի կանոններին և նրանց մոտ զարգացնել բանավիճելու հմտություններ ու կարողություններ:

 

Հարցազրույցին մասնակցելու համար պետք է լրացնել անդամակցության հայտ, որի ձևը կարող եք ձեռք բերել Կրթահամալիրի ուսանողական խորհրդից: Հայտը լրացնելուց հետո այն պետք է հանձնել ուսանողական խորհրդի նախագահ Հարություն Հարությունյանին (հեռ.՝ 099 598989):

Հայտերի լրացման վերջնաժամկետն է ս/թ հոկտեմբերի 20-ը:

Հարցազրույցի օրվա վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: