Քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ
2019թ. հունիսի 26-ին Նորվեգիայի երեխաների զարգացման միջազգային ծրագրի ներկայացուցիչ, կովկասյան տարածաշրջանային նախկին տնօրեն Մերեթե Քվերնրոեդը և Ժնևի Ոչ բռնությանը հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Համբարձումյանը հյուրընկալվել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի հետ, որին մասնակցում էին կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանն ու միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը:
Հանդիպման ընթացքում Մ. Քվերնրոեդը և Ա. Համբարձումյանը ներկայացրին երկու կրթական ծրագիր՝ անչափահասների շրջանում տարբեր տեսակի բռնությունների և դրանցից բխող արատավոր երևույթների կանխման վերաբերյալ:
Այնուհետև ծավալված քննարկման ընթացքում կողմերը շոշափեցին ծրագրերի իրականացման առանձնահատկությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: