Վերադառնալ
12.08.2022
Հանդիպում դիմորդների հետ

Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա դիմորդների հետ հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը և ընդունող հանձնաժողովի անդամները։
Մ․Մարկոսյանը հանդիպման սկզբում դիմորդներին ներկայացրեց ընդունելության ստուգումների կարգն ու պայմանները, ընդգծեց, որ Կրթահամալիրի նպատակն է արդար մրցակցություն ապահովելը: Հանդիպման ավարտին հաջողություն և եռանդ մաղթեց դիմորդներին՝ հույս հայտնելով, որ յուրաքանչյուրը լավագույնս կկարողանա հաղթահարել առաջիկա քննություններն ու կմիանա ոստիկանական մեծ ընտանիքին։