Վերադառնալ
13.08.2021

Հանդիպում դիմորդների հետ

Հանդիպում դիմորդների հետ

        Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության  ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա դիմորդների, նրանց ծնողների և ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի, հանձնաժողովի մյուս անդամների հետ հանդիպումը, որոնց կազմում էին հասարակական կազմակերպությունների անդամներ։ Կրթահամալիրի պետը  հանդիպման սկզբում դիմորդներին ներկայացրեց ընդունելության ստուգումների կարգն ու պայմանները, ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ստուգումները Կրթահամալիրում անցնում են պարզ և թափանցիկ։ Ընթացքում հանձնաժողովի անդամները պատասխանեցին  դիմորդներին հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ավարտին Կրթահամալիրի պետ Մ․ Բաբայանը հույս հայտնեց, որ սեպտեմբերին նրանց բոլորին կհանդիպի արդեն համազգեստով և Կրթահամալիրի սովորողի կարգավիճակով։