Վերադառնալ
29.07.2022
Հանդիպում դիմորդների հետ

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա դիմորդների հետ հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը, ղեկավար կազմը և ընդունող հանձնաժողովի անդամները։
Մ․ Մարկոսյանը դիմորդներին ներկայացրեց ընդունելության քննությունների կարգն ու պայմանները և հաջողություն մաղթեց դիմորդներին:
Հանձնաժողովի անդամները պատասխանեցին դիմորդներին հետաքրքրող հարցերին։
Կրթահամալիրի պետի տեղակալ Մ․ Մարկոսյանը հույս հայտնեց, որ շուտով լավագույններին կտեսնի Կրթահամալիրի սովորողների շարքերում։
Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկները:
Մաղթում ենք հաջողություն։