Վերադառնալ
09.06.2021

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

     2021թ. հունիսի   9-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր  արարողությունը:

Ներկա էին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի պետի առաջին տեղակալը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետը, ակադեմիայի ղեկավարությունը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, ոստիկանության փոխգնդապետ Ռ.Մարանդյանը: Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ ոստիկանության ավագ լեյտենանտ Ջ.Կարապետյանը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է մագիստրոսներին՝ մաղթելով մասնագիտական  մեծ հաջողություններ։