Վերադառնալ
24.06.2024

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ

     ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում 2024 թվականի հունիսի 24-ը դրոշմվեց հիշվող ու տոնական օրերի ցանկում: Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտներն այսօր ներկայացան կրթահամալիր՝ սպասված դիպլոմներն ստանալու, կյանքի նոր մարտահրավերներն ու նոր ուղին պատվով անցնելու միտումով:

    Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ.Մարկոսյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, ղեկավար կազմը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, շրջանավարտները և վերջիններիս ծնողները:

    Մ.Մարկոսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն օրինականության ամրապնդման գործում, և հավելեց, որ չսահմանափակվեն ստացած  գիտելիքներով ու համարձակ քայլերով շարժվեն առաջ:

     Քսանինը շջանավարտներից վեցը գերազանցության դիպլոմ ստացան:

     Ասմարե Սարգսյանը շրջանավարտների անունից շնորհակալական խոսք հայտնեց կրթահամալիրի ղեկավարությանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

      ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին  մաղթում է բարի երթ և մասնագիտական մեծ վերելքներ: