Վերադառնալ
28.07.2023

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՆԳՆ կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՆԳՆ կրթահամալիրում

   Հուլիսի 28-ին Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

   Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ոստիկանության և կրթահամալիրի ղեկավարությունը ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

   Ոստիկանության ակադեմիայի 33 շրջանավարտների հանձնվեցին դիպլոմներ ու կրծքանշաններ։

   ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորական խոսք ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

    «Լիահույս եմ, որ դիպլոմները, կրծքանշանները, կոչումներն ու պաշտոնները, որոնք ստացաք, ձեզ համար լրացուցիչ խթան կհանդիսանան, որպեսզի հանցավորության դեմ պայքարի և, ընդհանուր առմամբ, ոստիկանության բարեփոխումների իրացման ճանապարհին լինեք շատ ազնիվ, պատասխանատու, պրոֆեսիոնալ և կարողանաք իրավակարգին և օրենքին անփորձանք ծառայություն մատուցել՝ այդպիսով բարձրացնելով հանրության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը»:

   Ոստիկանության ակադեմիան ավարտած 33 շրջանավարներին շնորհվել են ոստիկանության սպայական կոչումներ։ Նրանք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում և տարածքային բաժիններում նշանակվել են պաշտոնների։

Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ պաշտոնական կայքէջ։