Նորություններ
ՎերադառնալԱյսուհետ նրանք դիպլոմավորված մագիստրոսներ են
2018թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ամփոփիչ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Հ.Քոչարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի, քոլեջի, ուսումնական կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների պետերը, ինչպես նաև շրջանավարտների ծնողները:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ոստիկանության գնդապետ Հ.Քոչարյանը և, կարևորելով մագիստրատուրայի շրջանավարտների ձեռք բերած գիտելիքները, հույս հայտնեց, որ ստացված փորձն ու հմտությունները ծառայության մեջ լավագույնս կիրառելու նպատակով հետագայում նրանք կշարունակեն իրենց գիտական գործունեությունը։
Միջոցառման ավարտին շրջանավարտների անունից շնորհակալական խոսք ասաց գերազանցության դիպլոմի արժանացած, ոստիկանության ավագ լեյտենանտ Ն.Սիմոնյանը: