Նորություններ

Վերադառնալ
27.07.2018

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Սույն թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, կրթահամալիրի անձնակազմը, շրջանավարտների ծնողները և հարազատները:  

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս և արցախյան գոյամարտում զոհված ՀՀ ոստիկանության ծառայողների հուշակոթողին: Շրջանավարտներին դիպլոմներ և կրծքանշաններ հանձնելուց հետո տեղի ունեցավ հանդիսավոր երթը: Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց նորընծա սպաներին և բարի ծառայություն մաղթեց նրանց՝ ընդգծելով ոստիկանության և հասարակության փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Անվճար ուսուցման 34 շրջանավարտներից երեք և վճարովի ուսուցման 45 շրջանավարտներից չորս սովորող արժանացավ գերազանցության դիպլոմի:

Ոստիկանության պետը ներկա գտնվեց նաև կրթահամալիրի քոլեջի 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորմանը: