Ճանապարհում ենք քոլեջի շրջանավարտներին
Օգոստոսի 30-ը շատ սպասված օր էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի սովորողների համար։ 37 սովորող ստացան այդքան սպասված դիպլոմները։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր Կրթահամալիրի ղեկավարությունը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի գլխավորությամբ:
Կրթահամալիրի պետը շնորհավորեց ոստիկանության շարքերը համալրած ծառայողներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ, մասնագիտական նոր ձեռքբերումներ:
-Դուք այն շրջանավարտներից եք, որ պետք է հասարակությանը ներկայացնեք արժանապատիվ և օրինապահ ոստիկանի կերպարը։ Հուսով եմ` ձեր գիտելիքները կներդնեք օրինականության ամրապնդման գործում և չեք սահմանափակվի ստացած գիտելիքներով, քանի որ մեր մասնագիտությունը պահանջում է մշտական կատարելագործում:
Կրթահամալիրի անձնակազմը շնորհավորում է նորընծա սպաներին՝ մաղթելով մասնագիտական մեծ հաջողություններ։