Վերադառնալ
27.08.2021

Բարի երթ Քոլեջի շրջանավարտներին

Բարի երթ Քոլեջի շրջանավարտներին

       Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ  քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը․ սպասված միջոցառում, որին մասնակցում էին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը, Կրթահամալիրի սպայական կազմն ու սովորողները։ Կրթահամալիրի պետը շնորհավորեց շրջանավարտներին և հավաստիացրեց, որ Կրթահամալիրը շարունակելու է լինել նրանց կողքին նաև ուսումնառությունից հետո և աջակցել նրանց,  հպարտանալ նրանց հաջողություններով, որոնք նաև Կրթահամալիրի հաջողություններն են։ Հավելեց նաև, որ  յուրաքանչյուր քայլն անելուց առաջ երկար մտածեն և բարձր պահեն Կրթահամալիրի անունն ու պատիվը։

        ՀՀ ոստիկանության կրթահամալիրը մաղթում է բարի երթ, խաղաղ ծառայություն և մասնագիտական մեծ վերելքներ։