Նորություններ
ՎերադառնալԴիպլոմների հանդիսավոր հանձնում նորընծա սպաներին
Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, դասախոսները, ինչպես նաև շրջանավարտների ծնողները:
Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները դիպլոմները ստացան` որպես ոստիկանի պատասխանատու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր: Քառասունչորս շրջանավարտներից ութը արժանացան գերազանցության դիպլոմի:
Նորընծա սպաների հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը և ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը բարի ծառայություն մաղթեցին նրանց ոստիկանի դժվարին, պատասխանատու, բայց պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին: Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտներն ու ծնողները: