Բարի երթ շրջանավարտներին
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2021 թվականի հուլիսի 30-ը հիշվող ու տոնական օրերի ցանկում դրոշմվեց։ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ներկայացան Կրթահամալիր սպասված դիպլոմները ստանալու և կյանքի նոր մարտահրավերներն ու նոր ուղին պատվով անցնելու միտումով։ Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը, Կրթահամալիրի սպայական կազմն ու սովորողները։ Կրթահամալիրի պետը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, օրինականության ամրապնդման գործում: Ակադեմիայի բակալավրի առկա վճարովի ուսուցման շրջանավարտներից հիսունինը ստացան ավարտական դիպլոմ, մեկը՝ գերազանցության։ Ակադեմիայի բակալավրի անվճար ուսուցման շրջանավարտները երեսունն էին, որոնցից երեքը նույնպես ստացան գերազանցության դիպլոմ։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը մաղթում է բարի երթ, խաղաղ ծառայություն և մասնագիտական մեծ վերելքներ։