Նորություններ

Վերադառնալ
06.04.2016

Նոր ծրագրերի քննարկում

Նոր ծրագրերի քննարկում

2016թ. ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Դիվանագիտական անվտանգության ծառայության հատուկ գործակալ, ներկայումս՝ Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության հետաքննությունների գծով տեղակալ Քրիսթոֆեր Գրուբերը և Դիվանագիտական անվտանգության ծառայության Քրեական կեղծիքների գծով քննիչ Տիգրան Պետրոսյանը։ Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում Տարածաշրջանային անվտանգության ծառայության քննությունների ծրագրի ներկայացումը և ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստում անցնող  ոստիկաննների համար փաստաթղթերի կեղծիքների վերաբերյալ դասընթացների կազմակերպման հնարավորության քննարկումը:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ կրթահամալիրի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում պատվիրակները ներկայացրին իրենց ծրագրերն ու նպատակները, ինչպես նաև նրանց մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերի և ոստիկանների վերապատրաստման դասընթացների վերաբելյալ: Կազմակերպված քննարկման արդյունքներով համագործակցության նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Այնուհետև կրթահամալիրի պետի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքում, այցելեցին կրթահամալիրում տեղակայված ՀՀ ոստիկանության պատմության թանգարան, որտեղ ծանոթացան Հայաստանում ոստիկանության երկարամյա պատմության մասին վկայող նմուշներին: 

 

ԱՄՆ

ԱՄՆ

ԱՄՆ

ԱՄՆ