Վերադառնալ
25.12.2019

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի   25-ին տոնական տրամադրություն էր. տեղի ունեցավ Կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, Շտաբի պետ, ամփոփիչ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Ա.Ղուկասյանը, Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, Իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, Կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Չարենցը, ինչպես նաև  Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, շնորհավորելով մագիստրոսներին, ասաց, որ հպարտ է շրջանավարտների դրսևորած աշխատասիրությամբ և խելքով` կոչ անելով Կրթահամալիրի մյուս սովորողներին հետևել նրանց օրինակին: 

Դիպլոմ ստացած սովորողներին շնորհավորեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը՝ մասնավորապես նշելով․ «Ցանկանում եմ, որ առաջին հերթին լինեք մարդկային լավագույն որակներով անհատներ, հայրենասեր քաղաքացիներ և առաջադիմող մասնագետներ»: Այնուհետև մագիստրոսներին հանձնվեցին դիպլոմները: Միջոցառման ավարտին  շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ ոստիկանության  կապիտան  Հ.Ղավազյանը՝ մասնավորելով․ «Հանձնել ենք պատասխանատվության և հասունության քննությունը և բավարար գիտելիքներ ունենք մեր երկրի փայլուն ապագայի կերտման համար»: