ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի այցը Կրթահամալիր
Մայիսի 18-ին ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայության ուսուցման ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:
Հյուրերին դիմավորեց Կրթահամալիրի ղեկավար կազմը` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ, և ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշադյանը:
Այցի ընթացքում հյուրերը հանդիպեցին ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության ուսուցման ծրագրի սովորողների հետ:
Հանդիպմանը փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բազմիցս ներկայացվել է ոստիկանության բարեփոխումների նպատակը, ռազմավարական միտքն ու նշանակությունը. «Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե դեպի ուր ենք գնում և ինչ առաքելություն ունենք՝ հավատալով մեր նպատակին»:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնց մեծամասնությունը պարեկային ծառայություն-հասարակություն փոխընկալումների, սպասվող բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների մասին էր:
Այցի ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը ներկայացրեց պարեկային ծառայությանն առնչվող գործառութային պարտականությունները, դրանց առանձնահատկությունները և դասընթացների վերաբերյալ մի շարք մանրամասներ: