Նորություններ

Վերադառնալ
25.10.2018

Դպրոցից դեպի բուհ ճանապարհին

Դպրոցից դեպի բուհ ճանապարհին

Պատանեկան վառ ու հետաքրքրաշարժ հայացքներ, շուրջբոլորը զննող ու զանազան հարցերի պատասխանները փնտրող դպրոցականներ: 2018թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին հյուրընկալվել  Երևան քաղաքի Մոնթե  Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սաները: Դպրոցականները այցելեցին կրթահամալիրի Սբ. Վարդան մատուռ,  հրաձգարան, մարզասրահ, ակումբ, ինչպես նաև  «ՀՀ ոստիկանության պատմության» թանգարան` ծանոթանալով բուհի գործունեությանը, կառուցվածքին, պատմությանը:

        Դպրոցական դասագրքերից արդեն իսկ հայտնի հայ մտավորականների հուշարձանները` տեղադրված կրթահամալիրի տարածքում,  ևս աշակերտների ուշադրության կենտրոնում էին: Կրթահամալիրկ կրտսեր տեսուչներ, ոստիկանության  սերժանտ Ա. Ասլանյանը,  ոստիկանության ավագ սերժանտ Լ. Խրշոյանը, ներկայացնելով պատանիներին Պ. Սևակի, Ե. Չարենցի, ինչպես նաև Ա. Հեքիմյանի հիշատակը հավերժացնող կոթողները, պատմեցին հայ  մեծանուն վարպետների ավանդի և անուրանալի գրական, երաժշտական ժառանգության մասին:

        Հանդիպման ավարտին դպրոցականները ականատես եղան  կրթահամալիրի սովորողների շարային երթին և, չթաքցնելով ստացված բարձր տպավորությունը, հեռացան վերադառնալու ակնկալիքով: