Վերադառնալ
10.11.2022

Լույս է տեսել «ՀՀ քրեակատարողական իրավունք» (ընդհանուր մաս) ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել «ՀՀ քրեակատարողական իրավունք» (ընդհանուր մաս) ուսումնական ձեռնարկը

     Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «ՀՀ քրեակատարողական իրավունք» (ընդհանուր մաս) ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որտեղ հեղինակը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Դ. Թումասյանը, ներկայացրել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի ընդհանուր մասի իրավակարգավորումների մեկնաբանություններն ու վերլուծությունները:

Եվ այսպես․ 2022թ. հունիսի 15-ին ընդունվել է և 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը, որով էական փոփոխություններ են իրականացվել պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ոլորտներում, նաև կարևորվել է դատապարտյալների վերասոցիալականացումը և նրանց դրական վարքագծի ձևավորումը, ընդլայնվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները:

 Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը և Կրթահամալիրի ղեկավար կազմը:

Հեղինակը ձեռնարկի օրինակներ  մակագրեց և նվիրեց ներկա գտնվողներին: