Ինտերակտիվ ուսուցման մեթոդները «Մեթոդական խորհրդատվություն» ձեռնարկում
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի կողմից մշակվել է «Դասավանդման ինտերակտիվ մեթոդների առանձնահատկությունները» մեթոդական խորհրդատվությունը:
Մեթոդական խորհրդատվությունում ներկայացվում են դասավանդման ինտերակտիվ մեթոդների առանձնահատկությունները, հասկացությունը, տեսակները, ուսուցման պահանջներն ու պայմանները, սկզբունքներն ու արդյունքները, առանձին դեպքերում բերվում են նաև գործնական օրինակներ՝ խորհրդատվությունից օգտվելն ավելի պրակտիկ դարձնելու նպատակով:
Մեթոդական խորհրդատվության նպատակն է օժանդակել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսներին դասավանդման ընթացքում ուսուցման ինտերակտիվ մեթոդներ կիրառելու համար։ Ինտերակտիվ մեթոդով ուսուցման ժամանակ դասախոսի խնդիրը սովորողների համար ակտիվ գործունեության պայմաններ ստեղծելն է: Այդ մեթոդները նպաստում են սովորողների գիտելիքների յուրացման գործընթացին, կարողությունների և գործնական հմտությունների դրսևորմանը: