ԵԱՀԿ պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանությանն առնչվող ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդատու Մոնա Նորդբերգը և ծրագրի ազգային համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը:
Հյուրերին դիմավորեցին Կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության մայոր Արտակ Մնացականյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը:
Մ. Մարկոսյանն այցելուներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերը և կառուցվածքը: Կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ծրագրեր, որոնք առնչվում են ինչպես իրականացվող կրթական ծրագրերին, այնպես էլ դասավանդող անձնակազմի վերապատրաստմանը: