Միջազգային 21-րդ գիտաժողովին մասնակցեցին նաև Կրթահամալիրի սովորողները
Մայիսի 19-ին ՌԴ Սիբիրի իրավաբանական համալսարանի 25-ամյակին նվիրված և վերջիններիս կազմակերպած «Սիբիրյան իրավաբանական ուսանողական ընթերցումներ» վերտառությամբ միջազգային 21-րդ գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորողներ՝ ոստիկանության ավագ սերժանտ Նաիրի Զիլաբյանը, ոստիկանության ավագ սերժանտ Ժաննա Տեփանոսյանը և քոլեջի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Էլեոնորա Հախնազարյանը։
Գիտաժողովի շրջանակներում «Պատշաճ վարչարարության որոշ հիմնախնդիրներ Հայաստանի Հանրապետությունում» զեկույցով հանդես եկավ Կրթահամալիրի ակադեմիայի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Նաիրի Զիլաբյանը, իսկ «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում և դրանց դեմ պայքարի որոշ ուղղություններ» զեկույցով հանդես եկավ Կրթահամալիրի քոլեջի սովորող, ոստիկանության սերժանտ Էլեոնորա Հախնազարյանը։ Գիտաժողովի մասնակիցները նրան որոշ հարցեր ուղղեցին՝ ՀՀ-ում վարչարարության իրականացման գործող մեխանիզմների վերաբերյալ։
Համակարգման նպատակով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Անի Կիրակոսյանը։