Վերադառնալ
08.06.2023

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

    Հունիսի 8-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը հանդիպեց ուսանողական խորհրդի հետ, որի նպատակն էր սովորողների հետ քննարկել ուսումնական գործընթացի և սովորողների ուսանողական առօրյային առնչվող հարցեր:  Մի շարք հարցերից բացի քննարկվեցին նաև, ՀՀ ՆԳՆ ստեղծումով պայմանավորված, կրթահամալիրում իրականացվող փոփոխությունները, որի ընթացքում Մ. Մուրադյանը սովորողներին հետաքրքրող բոլոր հարցերին սպառիչ պարզաբանումներ տվեց:

Ուխ նախագահ Հ. Հարությունյանը ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը գնահատվեց բավարար: Քննարկվեցին նաև ուսանողական խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող կազմակերպչական այլ հարցեր: