Վերադառնալ
13.07.2023

ԵԱՀԿ փորձագետը Կրթահամալիրում

ԵԱՀԿ փորձագետը Կրթահամալիրում

    ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների կատարումը գնահատելու նպատակով  Կրթահամալիր էր այցելել ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Թաբուրին։

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը, ողջունելով հյուրին, իր երախտագիտությունը հայտնեց` Ներքին գործերի նախարարությանը և Կրթահամալիրին մշտապես աջակցելու համար, մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի վերաբերյալ  վերջինիս կարևոր դիտարկումների ու առաջարկությունների համար։

Լաուրի Թաբուրին իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ բարձր գնահատելով ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի մշակման գործում Կրթահամալիրի ղեկավարության ջանքերը՝ հավելելով, որ կրթությունն է  յուրաքանչյուր բարեփոխման հիմնաքարը։

Կրթահամալիրի պետը մանրամասն ներկայացրեց բարեփոխումների ռազմավարությունից բխող  իրականացված միջոցառումները, որոնք միտված են եղել մասնագիտական կրթական ծրագրերի  չափորոշիչները ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության և ազգային գվարդիայի կրթական չափորոշիչների նախագծերի մշակմանը վերաբերող հարցեր։