ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների չորրորդ հոսքի ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում 2023 թվականի մայիսին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների չորրորդ հոսքի հինգամսյա ուսուցումը:
Ուսուցմանը ներգրավվող դասընթացավարների ընտրության համար հայտարարվում է բաց մրցույթ, որը կանցկացվի երկու փուլով՝
- Փաստաթղթերի ընդունում՝ 2023 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 10-ը ներառյալ,
- Հարցազրույցի անցկացում՝ 2023 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել դասավանդվող առարկայի (մոդուլի) բնագավառին համապատասխանող մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող անձինք:
Մրցույթով անցած դասընթացավարների վարձատրությունը կկազմի 6000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) 80 րոպե տևողությամբ մեկ ուսումնական պարապմունքի համար (երկու ակադեմիական ժամ), իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեջ մտնող դասընթացավարներին սահմանված կարգով կտրվի համարժեք հավելավճար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը (համաձայն Հավելված 1-ի) մեկ միասնական PDF ֆայլի տեսքով ուղարկել patroltraining@yahoo.com էլեկտրոնային փոստին:
Դիմումում (Հավելված 2) կարող եք նշել մեկից ավելի մոդուլ (առարկա), եթե այդ մոդուլների (առարկաների)՝ Հավելված 3-ում նշված դասավանդման ժամանակահատվածները չեն համընկնում:
Հավելված 4-ում անհրաժեշտ է ներկայացնել ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականը, որպեսզի հարցազրույցի հանձնաժողովը հնարավորություն ունենա նախնական պատկերացում կազմել Ձեր կողմից առաջարկվող դասավանդման մեթոդիկայի մասին:
Ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատողները, դիմումի փոխարեն պետք է նշված էլեկտրոնային փոստին ուղարկեն նույն բովանդակությամբ զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատող չհանդիսացող ոստիկանության ծառայողների զեկուցագրում պետք է բովանդակվի նրանց ստորաբաժանման ղեկավարի մակագրությունն այն մասին, որ վերջինս չի առարկում զեկուցագրի ներկայացմանը:
Եթե մասնակցել եք ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների նախորդ երեք հոսքերի ուսուցման դասընթացավարների բաց մրցույթին, ապա բավարար է ներկայացնել միայն դիմումը՝ առանց մյուս պահանջվող փաստաթղթերի (բացառությամբ այն դեպքերի, եթե փոփոխվել են անձը հաստատող փաստաթղթերը) և դիմումի մեջ նշել, որ պահանջվող փաստաթղթերը ներկայացրել եք նախորդ հոսքերի դասընթացավարների մրցույթին մասնակցելու ժամանակ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37410771524 հեռախոսահամարով: