Վերադառնալ
25.04.2023

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

      Սույն թվականի ապրիլի 25-ին ընդունող հանձնաժողովի 4-րդ նիստում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության թափուր տեղերի լրացուցիչ մրցույթի արդյունքները։       

 Ընդունող հանձնաժողովը 18.04.2023թ. թիվ 3-րդ նիստում որոշել էր մրցույթն անցած դիմորդների հետ պայմանագիր կնքելու գործընթացի ավարտից հետո, մրցութային թափուր տեղեր առաջանալու դեպքում, անդրադառնալ այդ տեղերը մրցույթով չանցած դիմորդներով համալրելու և մրցույթով անցած դիմորդների նոր ցուցակ հաստատելու հարցին:   

Հանձնաժողովն արձանագրել է, որ 18.04.2022թ. թիվ 3-րդ նիստում մրցույթի ամփոփումից և արդյունքների հրապարակումից հետո ներքոհիշյալ 5 դիմորդները գրավոր հրաժարվել են պայմանագիր կնքելուց`

 1․ Կարապետյան Անի  Արսենի / Արմավիր մարզ/,

 2․ Սարուխանյան Մարիաննա Կարենի / Արմավիր մարզ/,

 3․  Աղաջանյան  Վահե  Լևոնի / Արմավիր մարզ/,

 4․  Միրզոյան  Արմեն Մնացականի / Սյունիքի մարզ/,

 5․  Վանյան  Աշոտ  Սեյրանի / Սյունիքի մարզ/։

Հանձնաժողովն արձանագրել է, որ պայմանագիր կնքելուց հրաժարված 2 իգական սեռի դիմորդների տեղերը ենթակա չեն լրացման արական սեռի դիմորդների հաշվին։

Հանձնաժողովն արձանագրել է, որ Արմավիրի մարզում առաջացած 1 թափուր տեղը պետք է հատկացվի ընդունող հանձնաժողովի 18.04.2023թ. թիվ 3-րդ նիստի որոշմամբ Արմավիրի մարզի տեղերի մրցույթը չանցած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող դիմորդին։

Հանձնաժողովն արձանագրել է, որ Վայոց ձորի համար առկա 2 և Սյունիքի մարզի համար առկա 73 (ընդունելության սկզբնական արդյունքներով թափուր մնացած 71 տեղը և պայմանագրերի կնքման գործընթացի ադյունքում թափուր մնացած 2 տեղը) թափուր տեղերը պետք է հատկացվեն ընդունող հանձնաժողովի 18.04.2023թ. թիվ 3-րդ նիստի որոշմամբ Արարատի և Արմավիրի մարզերի տեղերի մրցույթը չանցած, ապրիլի 19-ին և 20-ին սահմանված կարգով Վայոց ձորի և Սյունիքի մարզի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած, համապատասխան մարզը առաջին հայտով նշած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող դիմորդներին։  

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:  

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է ապրիլի 25-ին և 26-ից, ժամը 9։30-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։   

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները նույն ժամկետում պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: