Վերադառնալ
30.05.2023

Վարժախաղերի հրահանգավորում

Վարժախաղերի հրահանգավորում

      Մայիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2022-2023 ուստարվա վարժախաղերի հրահանգավորումը:

Միջոցառմանը մասնակցում էին Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները, խաղային խմբերի ղեկավարները, վարժախաղերին որպես խորհրդատու ներգրավված ծառայողները, ինչպես նաև իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողները:

Հրահանգավորման ընթացքում Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը պարզաբանեց վարժախաղերի անցկացման կազմակերպական բնույթի հարցերը, կարևորեց պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների ամրապնդման գործում վարժախաղերի դերը, սովորողների ուշադրությունը հրավիրեց վարժախաղերի առավել առանցքային խնդիրների վրա, իսկ խորհրդատուներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել սովորողների տեսական գիտելիքների պրակտիկ կիրառման ունակությունները և դիտարկել վարժախաղերի կատարելագործման հնարավոր ուղիներն ու միջոցները:

Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց կրթահամալիրի պետի հրամանով ձևավորված վարժախաղերի խմբերը, դրանց ղեկավարներին և խորհրդատուներին:

   Միջոցառման ավարտին ակադեմիայի պետը պատասխանեց սովորողների հարցերին: