Վերադառնալ
19.07.2023

Միջազգային դասընթաց՝ Բուդապեշտում

Միջազգային դասընթաց՝ Բուդապեշտում

      ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի աշխատակազմի նախաձեռնությամբ Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում հուլիսի 10-15-ը տեղի ունեցավ Էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունները։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում  էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ՈւՄ և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա․Հարությունյանը։

Դասընթացի շրջանակներում քննարկվել են ABCD գործիքակազմի ուսումնասիրում, հեռավար ուսուցման հարթակների և ուսումնական գործունեության օրինակներ, ուսումնական ծրագրի նախագծման մոդելներ և կարիքների գնահատում, լրացված իրականություն, Articulate Storyline գործիքակազմ, սցենարների վրա հիմնված ուսուցման տեսություն և պրակտիկա, H5P գործիքակազմի պրակտիկա, ինքնուրույն ուսուցում, խառն ուսուցման ձևեր և տվյալ թեմային առնչվող այլ հարցեր։

Ձևաչափը ներառում էր յուրաքանչյուր օրվա թեմայի առնչությամբ բանախոսների զեկույցները, որոնց հաջորդում էին մասնակիցների հարցադրումները, այնուհետև գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդում էին ստացած գիտելիքները։

    Հնգօրյա դասընթացի ավարտին մասնակիցները հավաստագրեր ստացան։