Վերադառնալ
27.02.2023

Հերթական գիտական խորհրդի նիստը

 Հերթական գիտական խորհրդի նիստը

     Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 4-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ակադեմիայի 2023-2024 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետին՝ համապատասխան թվով ուսումնառության տեղեր հատկացնելու նպատակով:

Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց բավարարել նախկինում Կրթահամալիրում վճարովի հիմունքներով սովորած և տարբեր պատճառներով ազատված երեք ուսանողի կողմից վերականգնման համար ներկայացված դիմումները: