Վերադառնալ
30.05.2023

Գիտագործնական քննարկում

Գիտագործնական քննարկում

       ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 31.01.2023 թ. թիվ 1 նիստում հաստատված «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ի և կրթահամալիրի պետի հաստատած ժամանակացույցի շրջանակներում մայիսի 24-ին Կրթահամալիրում տեղի ունեցավ «Քրեական հետապնդման հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» խորագրով գիտագործնական քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնը:

Մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Ա. Հովհաննիսյանը, քրեական դատավարության ամբիոնի դասախոսական կազմի ներկայացուցիչները, վճարովի ուսուցման 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողներ:

Քննարկմանը հրավիրված էր նաև մասնագետ, ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Բիշարյանը:

Քրեական հետապնդման հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ակադեմիայի վճարովի ուսուցման սովորողներ Հայկուհի Պողոսյանը և Գևորգ Անանյանը։ Զեկույցների ընթացքում բանախոսներն անդրադարձան «քրեական մեղադրանք» և «քրեական հետապնդում» հասկացությունների հարաբերակցության, ինչպես նաև քրեական հայցում ձևակերպված մեղադրանքի ապացուցվածության շեմին ներկայացվող պահանջների հիմնահարցերին:

Զեկույցների ավարտին բանախոսներին տրվեցին ՀՀ ներպետական իրավունքին, նախադեպային որոշումներին, իրավակիրառ և դատական պրակտիկային առնչվող հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում: