Նորություններ

Վերադառնալ
27.09.2018

Մեր տաղանդաշատ եռյակը

Մեր տաղանդաշատ եռյակը

2018թ. ՀՀ ոստիկանությունը բոլորեց իր 100-ամյակը: Մեկդարյա ուղի անցած պետականահենք ու հայրենանվեր գործին ծառայող այս կառույցը, դժվար ու պատասխանատու ճանապարհ անցնելով, այժմ շարունակում է իր գործունեությունը` օրեցօր կատարելագործվելով և շարունակելով կերտել իր ուրույն ու կարևոր ճանապարհը` հանուն հայոց պետականության ապագայի:

ՀՀ ոստիկանության մեկդարյա ճանապարհի` 100-ամյակի առթիվ ձոնվել է «Օրենքի պատվար» երգը, որն  արտացոլում է  ոստիկանության մեկդարյա պատմությունը, ոստիկանի դժվար ու պատասխանատու ծառայությունը, նրա հավատարմությունը իր տված երդմանը` ի պատիվ հայ ոստիկանի և ի շահ մեր երկրի:

Երգի խոսքերի հեղինակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տնտեսական բաժնի ակումբի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանն է, երաժշտությունը և գործիքավորումը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի առաջատար մասնագետ Վազգեն Պետրսյանի, կատարող` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլետի կրտսեր տեսուչ, ոստիկանության սերժանտ Ասատուր Ասլանյան:

Տոնդ շնորհավոր, Հա՛յ ոստիկան: